Saturday, 27 04 2024
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր

Ինչու է Սերժ Սարգսյանին պետք լինելու Գագիկ Ծառուկյանի աջակցությունը

Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ նախագահ Սերժ Սարգսյանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է լինելու Գագիկ Ծառուկյանի և նրա գլխավորած «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը: Չնայած ֆորմալ առումով ՀՀԿ-ն ու նրա հնգամյակով բրոնյա արված կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ունեն մեծամասնություն, ինչը բավարար է Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու համար, սակայն «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը լրացուցիչ ամրություն է հաղորդելու Սարգսյանի իշխանությանը: Անակնկալների հնարավորությունը որևէ մեկը չի կարող բացառել, մանավանդ Հայաստանի նման երկրում, որտեղ խորհրդարանը մի քանի ժամում գունափոխվելու բացառիկ կարողություն է ցուցադրել:

Հանրապետական խմբակցությունը միայն առաջին հայացքից է կուռ և մի մարդու խոսքով շարժվող կառույց թվում: Մի թեթև տատանում, և այդ խմբակցությունը կարող է առնվազն 5-6 մասի բաժանվել: Դաշնակցականների մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք միշտ հաղթողների կողմն են: Ինչպես կասեր Օստապ Բենդերը՝ գաղափարական մարտիկներ՝ հանուն դրամանիշների։

Բայց Գագիկ Ծառուկյանի աջակցությունը Սերժ Սարգսյանին պետք է լինելու ոչ միայն խորհրդարանում վարչապետի ընտրության կազմակերպման ժամանակ: Հիմա Ծառուկյանի աջակցությունն ավելի շատ պետք է լինելու փողոցի հետ հարաբերությունները պարզելու համար: Խորհրդարանական և հիմնականում խորհրդարանից դուրս մնացած որոշ ուժեր փորձում են փողոցային պայքարի միջոցով կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ցանկությունը: Ծառուկյանը պետք է հնարավորն անի Սարգսյանին փողոց դուրս եկած ընդդիմությունից պաշտպանելու համար, քանի որ այդ հարցում նրանց շահերը համընկնում են: Փողոց դուրս եկած ընդդիմությունը, եթե անգամ պարտվի Սարգսյանի դեմ պայքարում, կարող է հաղթել ընդդիմության առաջնորդող ուժ ընկալվելու առումով:

Սերժ Սարգսյանի վարչապետությունը թույլ չտալու համար փողոցային պայքար սկսողները կարող են առնվազն երկու նպատակ հետապնդել. իսկապես թույլ չտալ, որ Սարգսյանը վարչապետ ընտրվի, և երկրորդ՝ հարամել նրա վարչապետությունը, նոր Մարտի 1 կամ նվազագույնը 2014թ. ապրիլի 12-ի իրադարձությունների կրկնություն հրահրելով:

Առաջին տարբերակը քիչ հավանական է թվում. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ընդամենը քվեարկության կոճակները սեղմելով, Սարգսյանին ընտրելու են վարչապետ, և այդ քվեարկության արդյունքներով նա դառնալու է վարչապետ: Միակ տարբերակը խորհրդարանում այդ քվեարկությունը թույլ չտալն է, կարճ ասած՝ հեղափոխությունը, ուկրաինական մայդանի սցենարի կրկնությունը, երբ իշխանությունը ժողովրդական զանգվածների ճնշման տակ փախուստի է դիմում: Այս տարբերակը քիչ հավանական է, պատմական փորձը հաշվի առնելով. հանրային անհամեմատ ավելի մեծ համախմբման դեպքերում ընդդիմությանը չի հաջողվել կոտրել իշխանության դիմադրությունը, և ընդհակառակը՝ իշխանությանն է հաջողվել կոտրել հանրության դիմադրությունը: Եթե տեղի ունենա երկրորդ տարբերակը, Հայաստանը կունենա հերթական անգամ արյան մեջ թաթախված իշխանություն, ավելի կոտրված ու հուսալքված հասարակություն:

Գագիկ Ծառուկյանը, անշուշտ, չի կարող հաշված չլինել իրադարձությունների զարգացման նման հնարավորությունը: Մի կողմից նրա համար իմաստ չունի աջակցել իշխանությանը, որը, կարծես թե, իր աջակցության կարիքը չունի: Բացի դրանից՝ աջակցելով իշխանությանը, Ծառուկյանն իր վրա է վերցնում այդ իշխանության նկատմամբ հանրային դժգոհության բեռի մի մասը: Նա դառնում է այդ իշխանության գոյության պատասխանատուն՝ դրանից բխող հետևանքներով: Բայց մյուս կողմից, իշխանությանը ցուցաբերած աջակցության դիմաց Ծառուկյանը ստանում է այդ իշխանության մեջ զգալի մասնաբաժին ունենալու հնարավորություն: Ընդ որում այդ մասնաբաժինը լինելու է ոչ թե նվերի տեսքով, այլ որպես արժանի հատուցում:

Ծառուկյանի բացահայտ աջակցությունը Սարգսյանին, ընդդիմությանը և փողոցային պայքարի կազմակերպիչներին զրկում է լեգիտիմությունից, որովհետև «Ծառուկյան» դաշինքն է ընդդիմության լեգիտիմ առաջնորդը: Խորհրդարանական ընտրություններից հետո բոլորի համար խիստ կասկածելի էր ՀՀԿ-ի ստացած արդյունքը, անգամ ընտրակաշառքի ազդեցությունը հաշվի առնելով, մինչդեռ բոլորի համար էլ պարզ էր, որ արդար ընտրությունների դեպքում «Ծառուկյան» դաշինքը 30 տոկոսից անհամեմատ ավելի տպավորիչ արդյունք էր արձանագրելու: Առայժ Ծառուկյանը և «Ծառուկյան» դաշինքը վարչապետական ապագա ընտրությունների նկատմամբ որդեգրել են չեզոք դիրքորոշում: Մի կողմից դաշինքը չի հայտարարում, որ առաջկցելու է իշխանության թեկնածուին, ասելով, որ վարչապետի ընտրությունը կոալիցիայի խնդիրն է, մյուս կողմից՝ դաշինքը չի ներքաշվում փողոցային պայքարի մեջ: Հնարավոր է, որ Ծառուկյանը սպասում է, թե երբ իշխանությունը և նախագահ Սարգսյանը կդիմեն իր աջակցությանը, որպեսզի նա կանգնի իշխանության կողքին: Ըստ ամենայնի՝ այդ առաջարկը շատ չի ուշանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում