Հարցման համաձայն՝ ամերիկացիների կեսից ավելին դժգոհ են նախագահի աշխատանքից: Սա Օբամայի քաղաքական կարիերայի ընթացքում նրա ամենացածր վարկանիշն է:
Օբամայի նախագահության առաջին ժամանակահատվածի ընթացքում նրան աջակցում էր ամերիկացիների 68 %-ը: Այս տարվա հունվարին նրա քաղաքականությունից գոհ էին 55 %-ը: Իսկ այժմ այդ ցուցանիշը 42 % է կազմում:
Ավելին, հացվածների 70 %-ը հայտարարել է, որ «երկիրն ընդհանուր առմամբ սխալ ճանապարհի վրա է», և ղեկավարությունը բազմաթիվ սխալներ է թույլ տվել: Ամերիկացիների միայն մեկ քառորդն է այլ կարծիքի:
Հարցումները ցույց են տվել նաև, որ եթե անցած տարվա ընտրություններն այսօր անցկացվեին, ապա Միթ Միչմանը 49 % կհավաքեր, իսկ Օբաման՝ 45 %:
Փորձագետների խոսքերով՝ ներկայիս նախագահի ամենաանհաջող ծրագրերից մեկը առողջապահական Obamacare բարեփոխումն է: Բենղազիի հյուպատոսարանում երեք ամերիկացիների զոհվելու դեպքի հետ կապված քննադատությունները նույնպես չեն դադարում: Իր դերն ունի նաև ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի՝ լրտեսության մասին բացահայտումները:











































