Sunday, 05 07 2026
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սերժ Սարգսյանը հաղթեց բոլորին, բայց պարտվեց…

Ճակատագրի հեգնանքով նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի շռնդալից հաղթանակից ընդամենը մի քանի օր հետո Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ ողբերգական հրդեհ: Ոչ մի երկիր նման պատահարներից երաշխավորված չէ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ Կեմերովոյում` անարդյունավետ և կոռուպցիոն կառավարման ողբերգական հետևանքն էր: Ի դեպ, դա խոստովանեց անգամ Պուտինը, իհարկե` «բարի ցարի» կարգավիճակում դասեր տալով մարզային կոռումպացված պաշտոնյաներին:

Կեմերովոն այս օրերին դարձել է մարդկային ողբերգության խորհրդանիշ, մյուս կողմից` բացահայտելով ռուսական իրականության կոնտրաստն ու թշվառությունը: Ինքնին անհասկանալի է, թե տեխնոլոգիապես հետամնաց երկրի կոռումպացված համակարգի առաջնորդն ինչպես կարող էր վստահության նման պաշար ստանալ նախագահական ընտրություններում, մյուս կողմից` պարադոքսալ է, որ Պուտինի՝ նման շռնդալից հաղթանակից հաշված օրեր անց Կեմերովոյի և առհասարակ` Ռուսաստանի հասարակությունը նման տոտալ անվստահություն է ցուցաբերում բարձր վարկանիշ ունեցող իշխանությունների հանդեպ: Մարդիկ նույնիսկ չեն հավատում պաշտոնական թվերին` վստահեցնելով, որ հրդեհի հետևանքով զոհվել են ավելի մեծ թվով մարդիկ: Արևմտյան որևէ երկրում նման իրավիճակի չենք հանդիպի, որովհետև հասարակությունները համոզված են, որ նման պատահարները դառնալու են օբյեկտիվ և համակողմանի քննության առարկա: Եթե Կեմերովոյի հրապարակում հավաքված մի քանի հազար մարդ Պուտինին և նահանգապետին անվանում են մարդասպան, միանգամից արժեզրկվում են մի քանի օր առաջ դիկտատորի ստացած 54 միլիոն քվեները, որովհետև դրանց ստվերում երևում է անհաղթահարելի անվստահություն իշխանության հանդեպ, որը մի օր վերածվելու է հասարակական ցասման:

Կեմերովոն ցույց տվեց, որ եթե Ռուսաստանում կրկնվեն մի քանի նման ֆորս-մաժորային իրավիճակներ, Պուտինի բարձր ժողովրդականությունը կփլուզվի օրերի ընթացքում` ավարտելով արքունիքի գրոհով կամ «պուտչով»: Նման տեսարաններով Ռուսաստանի պատմությունը հարուստ է: «Աստղային» ցուցանիշներով նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Պուտինը Կեմերովոյի առևտրի տան մոտ զոհերի հիշատակը հարգեց գաղտագողի` ակամայից իրեն դրսևորելով ոչ թե ժողովրդականություն վայելող առաջնորդի, այլ` սեփական ժողովրդին «օկուպացրած» օտարի որակներով:

Մոտավորապես նույն իրավիճակն է Հայաստանում: 2015-ի սահմանադրական հանրաքվեով Սերժ Սարգսյանը, ըստ էության, ֆորմալացրեց իր իշխանության երկարաձգումը, սակայն ընդամենն ամիսներ անց Հայաստանը բախվեց ֆորս-մաժորային երկու իրադարձությունների` 2016-ի Ապրիլյան պատերազմին և ՊՊԾ գնդի օգոստոսի գրավմանը: Այս երկու իրադարձությունները փուչիկի պես պայթեցրեցին իշխանության ամենակարողության միֆը` ցնցելով համակարգի հիմքերը:

Սերժ Սարգսյանի անփոխարինելիության այսօրվա թեզը նույնպես միֆ է, որը պայթելու է ֆորս-մաժորային իրավիճակի կամ նույնիսկ ռեալ այլընտրանքի առկայության դեպքում, որովհետև ավտորիտար իշխանությունների ուժը խարսխված է ոչ թե ինստիտուցիոնալ հիմքերի, ռացիոնալ օրակարգի, այլ հասարակության վախի, անտարբերության, ապատիայի վրա:

Արտաքուստ ինչքան ուժեղ և անպարտելի է թվում ավտորիտար իշխանությունը` նույնքան խոցելի և անօգնական է այն դառնում ոչ ստանդարտ իրավիճակներում: Սերժ Սարգսյանի նոր իշխանությունը կայանում է «ազգային համերաշխության» մթնոլորտում, որի առանձնահատկությունը, սակայն, հասարակության սուբյեկտության ոչնչացումն է: Ժամանակակից պետության հիմնական սուբյեկտը, սակայն, ոչ թե իշխանությունն է, այլ քաղաքացիական հասարակությունը, որի սուբյեկտության անխուսափելի վերականգնումը գործող իշխանությանը թողնելու է իր իսկ ստեղծած միֆի` «ազգային համերաշխության» փլատակների տակ: Պատկերավոր ասած` Սերժ Սարգսյանն այսօր հաղթում է բոլորին` պարտվելով ժամանակին ու պատմությանը:

Պատմությունն ու ժամանակը անողոք դատավորներ են, որոնք երբեք չեն խնայում իշխանություններին, առաջնորդներին, որոնք անցել են ռուբիկոնը` վերջնականապես այրելով հետդարձի բոլոր ճանապարհները, կտրվելով անցյալից, օտարվելով իրականությունից, մշուշի մեջ խեղդելով ապագան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում