Շաբաթ և կիրակի՝ նոյեմբերի 23-24-ին, Եվրոպայի, ԱՄՆ-ի և Կանադայի շատ քաղաքներում նախատեսված են բողոքի ակցիաներ ընդդեմ Ուկրաինայի՝ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը դադարեցնելու որոշման՝ հաղորդում է VIDIA պորտալը:
Լեհաստանում ուկրաինացիներին կոչ են անում պիկետի դուրս գալ Վարշավայում նոյեմբերի 24-ին: Ակցիաներ տեղի կունենան նաև Վրոցլավում և Կրակովում:
Բեռլինում ակցիան ևս կանցկացվի նոյեմբերի 24-ին Բրանդեբուրգյան դարպասների մոտ: Իտալիայում ուկրաինացիները ևս հայտարարել են հաջակցություն եվրաինտեգրման ակցիա անցկացնելու մասին, առաջին ակցիան կկայանա Հռոմում:
ԱՄՆ-ի ուկրաինական կոնգրեսական կոմիտեն ուկրաինացիներին կոչ է անում դուրս գալ բողոքի ակցիայի Նյու Յորքում: Ակցիաներ կանցկացվեն նաև Քլիվլենդում, Չիկագոյում, Վաշինգտոնում:
Կանադայում ուկրաինացիները կհավաքվեն Տորոնտոյում, Մեծ Բրիտանիայում ՝ Լոնդոնում՝ խորհրդարանական հրապարակի մոտ: Ակցիայի մասնակիցներին խնդրում են գալ Ուկրաինայի և ԵՄ դրոշներով:
Ուկրաինացիները կհավաքվեն նաև Բրյուսելում, Վիեննայում, Փարիզում, Լիսաբոնում և Տալլինում:









































