Արդարադատության ծառը փտած է, պետք է կտրել, նորը տնկել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը:
Դատական համակարգում պարզունակ անելիքներ ունենք: Ծառը ծերացել է, բարի պտուղներ չի տալիս: Վճռաբեկ դատարանը չպետք է սխալվի: Այն պետք է դառնա այն կառույցը, որի վրա մարդիկ հույս դնեն: Լավագույն փաստաբանները փակուղու մեջ են: Մեր «աքիլլեսյան գարշապարը» վճռաբեկ դատարանն է»,-մեզ հետ զրույցում նկատեց Պարգև Օհանյանը:
Նրա կարծիքով՝ մեր դատարանները անպաշտպան են ուժային կառույցների առջև:








































