Մեքսիկայի Հիդալգո նահանգում շարունակվում է խոլերայով հիվանդների թվի աճը, չնայած սանիտարա-համաճարակային միջոցառումներին, որոնք ձեռնարկվում են վարչական այս շրջանում: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը, Հիդալգոյում խոլերայով վարակվածների թիվը հասել է 160-ի:
Մեքսիկայի սանիտարական իշխանությունները իրականացնում են լայնածավալ միջոցառումներ մարզի 84 բնակավայրերի տարածքում:
Մեքսիկայում խոլերայով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է սեպտեմներին: Այդ ժամանակից սկսած երկրում վարակվածների թիվը գերազանցել է 170-ը:
Բացի Հիդալգոյից, հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Մայրաքաղաքային դաշնային շրջանում, Վերակրուս, Մեխիկո, Սան-Լուիս-Պոտոսի նահանգների տարածքներում: