Wednesday, 10 06 2026
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին

Facebook-յան նախաձեռնությունը դիմել է պատգամավորներին՝ ՍԴ-ում վիճարկել պարտադիր կուտակայինի օրենքը

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը լի է թերություններով և չի կարող արդարացնել իրեն: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» Facebook-յան նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը՝ հավելելով, որ եթե մարդը չի կարողանում հոգալ իր այսօրվա օրը, ինչպես կարող է կուտակել ծերության համար:

Նա նաև հիշեցրեց, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո աշխատողները ստիպված են լինելու կենսաթոշակային ֆոնդին պարտադրողաբար թողնել իրենց վաստակի 6,6-13 տոկոսը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ` Տիգրան Մարտիրոսյանն իր հերթին նկատեց, որ պետությունն, այո, պետք է հոգա սեփական քաղաքացու սոցիալական ապահովության հարցը: «Սակայն ոչ ճոխ կամ բարեկեցիկ ծերության: Հենց այդպիսի ծերություն ապահովելու համար էլ պետությունը դիմում է այս նորամուծությանը: Բայց գուցե մարդն ուզում է մինիմալ, ապահով ծերություն վարել, և ոչ պետության ասածի նման բարեկեցիկ: Ընդ որում` կենսաթոշակային ֆոնդին թողնելիք 5 տոկոսը բավական մեծ գումար է: Արտասահմանում ամենաբարձր գանձումը 3 տոկոս է: Այնպես որ, այլ երկրների հետ համեմատության ընդհանուր եզրեր չկան»,- ասաց նա՝ հայտարարելով, որ իրենց նախաձեռնությունը դիմել է պատգամավորներին՝ օրենքը ՍԴ-ում վիճարկելու առաջարկով:

Ասուլիսի մյուս բանախոս Հարություն Աղամալյանն էլ նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը վերաբերելու է 260 հազար մարդու: «Սակայն դրա՝ ուժի մեջ մտնելու դեպքում մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի է վատթարանալու, նրանք չեն կարողանալու ազատ տնօրինել սեփական դրամական հոսքերը, հնարավորություն չեն ունենալու առձեռն ստանալ իրենց կուտակած գումարները և դրանք տնօրինել կարողանալու են միայն անբուժելի հիվանդությունների ծախսերը հոգալու համար: Սեփական աշխատավարձից կուտակած դրամը մարդը չի կարողանալու ծախսել մինչ կենսաթոշակային տարիքի հասնելը: Մեկ այլ խնդիր ևս՝ երկու արտասահմանյան հիմնադրամները, որ ոլորտը սպասարկելու պարտավորություն են ստանձնել, առ այսօր նույնիսկ լիցենզիա չեն ստացել»,- ասաց նա՝ հավելելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը չի բխում ՀՀ տնտեսական շահերից և հակասում է երկրի Սահմանադրությանը:

Հիշեցնենք, որ համակարգը Հայաստանում կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում