Ավստրալիայում ոսկեգույն ռետրիվերը կարողացել է իր քնած տերերին ջրհեղեղի մասին զգուշացնել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքում։ Ուիլսոնների ընտանիքը՝ Ջենան և նրա երկու դուստրերն արթնացել են Ռասթի անունով շան հաչոցից։ Ոսկեգույն ռետրիվերը տագնապ է բարձրացրել կեսգիշերին մոտ, երբ ծխնելույզից սկսվել է տուն ջուր լցվել։

Արթնանալով՝ Ջենան չի պատկերացրել վտանգի մեծությունը, սակայն պատուհանին նայելով՝ հասկացել է, որ պետք է փախչել։
Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում նրանց տունը լիովին ջրասույզ է եղել։
Ջենան հույս ունի, որ ապահովագրական ընկերության օգնությամբ վնասի փոխհատուցում կստանա։









































