Google կորպորացիան սկսել է անջատել իր հավելվածներն ու ծառայությունները այն սմարթֆոնների վրա, որոնք սերտիֆիկացում չեն անցել։ Հիմնականում դրանք չինական արտադրողների կողմից պատճենված սարքերն են։ Նշվում է, որ սմարթֆոնների ստուգումներն իրականացնում է Android օպերացիոն համակարգը։
Ստուգումն իրականացվում է ֆիրմային հավելվածները գործարկելու փորձի ժամանակ։ Այն դեպքում, եթե էլեկտրոնային սարքի աշխատանքն ապահովում է ընթացիկ տարվա մարտի 16–ից հետո կոմպիլյացված օպերացիոն համակարգը, Google-ի ծրագրերը նրա վրա չեն աշխատի, այդ թվում՝ Google Play-ը։
Օգտատերը կարող է պարզել հեռախոսը սերտիֆիկացում անցած է թե ոչ Play Market հավելվածի՝ «Կարգավորումներ» բաժնում։