«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ամիսներ շարունակ Ազատության հրապարակում բողոքի ցույց անող ազատամարտիկների նախաձեռնած կլոր սեղանը, որին մասնակցում են նաև կուսակցություններից ներկայացուցիչներ, հետաքրքիր փուլ է թևակոխում: Նախօրեին տեղի է ունեցել հերթական կլոր սեղանը, կրկին մասնակցել են ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից, ՀԺԿ-ից, «Ժողովրդավարական հայրենիքից» և այլ մանր-մունր կուսակցություններից ներկայացուցիչներ, և ազատամարտիկներն առաջարկել են դեկտեմբերի 10-ին հանրահավաք-երթ անել՝ երկրում համակարգային փոփոխությունների պահանջով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Եթե մյուս կուսակցությունների փողոց դուրս գալը և իշխանության դեմ պահանջներ ներկայացնելը նոր չեն, ապա այս պարագայում հետաքրքիր է ԲՀԿ դիրքորոշումը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:








































