Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ այս օրերին Շիրակի մարզպետարանում ակտիվ խորհրդակցություններ են անցկացվում:
Ընդ որում, դրանք անցկացվում են գրեթե ամենօրյա ռեժիմով, և մասնակցում են մարզի ու Գյումրու բարձրաստիճան պաշտոնյաները` մարզպետ, Գյումրու քաղաքապետ, ոստիկանության և ԱԱԾ պետեր և այլք:
Խորհրդակցությունների անցկացման առիթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ՀՀ կատարելիք այցն է:
Տեղեկություններ կան, որ նրա ինքնաթիռը վայրէջք է կատարելու Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Երեկ «Ժողովուրդ»-ը «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանից փորձել է ճշտել Պուտինի` Գյումրիում վայրէջք կատարելու մասին լուրը, սակայն նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այն` ասելով, թե ինքն իրավունք չունի պատասխանել այդ հարցերին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































