«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ երեկ տեղեկացել է, որ նոյեմբերի 28-29-ին, այսինքն` վիլնյուսյան գագաթնաժողովի օրերին, Թաթարստանի մայրաքաղաք Կազանում տեղի է ունենալու Եվրասիական ֆորում, որն անցկացվելու է ՌԴ Պետդումայի աջակցությամբ, Պետդումայի նախագահ Նարիշկինի «բարձր» հովանու ներքո, որին մասնակցելու են ոչ միայն Եվրասիական, ԱՊՀ, ՀԱՊԿ, ՄՄ շրջանակների վերլուծական-քաղաքական հարթակների ներկայացուցիչներ, այլեւ եվրոպացի, ամերիկացի հայտնի փորձագետ-անալիտիկներ:
Հօգուտ Եվրասիական միության և ՄՄ-ի՞ են «մասնակցելու»՝ թերթը հարցրել է այդ սամիթին մասնակցել պատրաստվող արտաքին կապերի գծով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Հավելենք, որ նրա հետ Կազան են մեկնելու էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը և ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը:









































