Սերբիան հայտարարել է 2014 թ. «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելուց հրաժարվելու մասին: Այս մասին հաղորդում է In Serbia-ն:
«Եվրատեսիլ»-ը երկրում հեռարձակող RTS ընկերությունը դա բացատրել է մրցույթին մասնակցելու համար բարձր վճարով:
«Եվրատեսիլ»-ին հրաժարվել է մասնակցել նաև Բուլղարիան: Այստեղ ևս պատճառը ֆինանսական բարդություններն են: Բուլղարական BNT հեռուստաալիքը պատրաստ չէ վճարել մրցույթին մասնակցության համար:











































