Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

Վրաստանը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը. դեսպանը՝ Շարմազանովին

Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններում կարևորում է համագործակցության ընդլայնումը: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն:

ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը կարևորել է եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությունը՝ անհրաժեշտ համարելով հայ-վրացական կապերի առավել զարգացումն ու ընդլայնումը հնարավոր բոլոր ուղղություններով: Այդ համատեքստում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է նաև Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև կապերի ակտիվացումը ոչ միայն պատգամավորական բարեկամական խմբերի, այլև հանձնաժողովների մակարդակով:

Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը: Մինչդեռ այդ հարցում Բաքվի դիրքորոշումն այլ է, նշել է Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից շարունակ հնչող ռազմատենչ ու հայատյաց հայտարարություններին:

Քննարկվել են նաև մշակութային համագործակցության ուղղություներին, զբոսաշրջության զարգացմանը, հոգևոր-պատմական արժեքները միմյանց ճանաչելի դարձնելուն միտված քայլերը:

ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններում կարևորում է համագործակցության ընդլայնումը բոլոր ուղղություններով, հատկապես խորհրդարանական դիվանագիտության հարթակում: Խոսելով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ Գիորգի Սագանելիձեն վերահաստատել է իրենց հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախդրի խաղաղ կարգավորման հարցում: Դեսպանը գոհունակությամբ փաստել է երկու երկրիների միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ կողմերը պետք է անեն հնարավորը դրանք առավել խորացնելու և ամրապնդելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում