Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) կողմից ճանաչվել է տարվա լավագույն թենիսիստուհի, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
2013 թվականին 32-ամյա Ուիլյամսը հաղթել է 11 մրցաշարերում, որոնց թվում են «Ռոլան Գարոս»-ը, US Open-ն ու WTA-ի Ամփոփիչ մրցաշարը: Նա «Մեծ Սաղավարտ»-ի մրցաշարերում տոնած հաղթանակների ընդհանուր թիվը հասցրեց 17-ի:
Ամերիկուհին, ով իր վարկանիշով լավագույնն է թենիսիստուհիների շարքում, ամբողջ մրցաշրջանի ընթացքում հաղթել է 78 հանդիպումներում: WTA-ի Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում Ուիլյամսը պարտության է մատնել չինուհի Լի Նային:









































