Apple ընկերությունը ցանկանում է ընդլայնել ֆիրմային սմայլիկների հավաքածուն։ Էմոջիների ցանկը համալրվել է 13 պատկերով։ Այս մասին գրում է The Independent-ը։
Նոր սմայլիկների հավաքածուում տեղ են գտել ուղեկից շան, ձայնային ապարատի, ձեռքի և ոտքի պրոթեզի, հաշմանդամների համար նախատեսված անվասայլակի տեսքով պատկերները։
🆕 📲 New: Apple has submitted a proposal to Unicode for accessibility emojis including people in wheelchairs, service dogs, and prosthetic limbs. If approved, they'll be on phones next year https://t.co/ic87QRkDpj pic.twitter.com/d7NISQR0me
— Emojipedia 📙 (@Emojipedia) March 23, 2018
«Մոլորակի ամենատոկուն մարդկանցից են սահմանափակ հնարավորություններով մարդիկ։ Կարող են լինել խնդիրներ՝ կապված լսողության, տեսողության, շարժական համակարգի հետ կամ այլ թաքնված խնդիրներ»,-էմոջիների ցանկը նման կերպ համալրելու որոշումը մեկնաբանել են Apple-ում։
Ենթադրվում է, որ ցանկը պատրաստ կլինի 2019-ին։











































