Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում այցելությամբ Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 21-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նյուլանդի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։
ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալն իր հայ պաշտոնակցին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու են աջակցություն ցուցաբերել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և երկրի տնտեսական զարգացմանը:










































