The Beatles-ի վաղ համերգային շրջագայությունների ավելի քան 350 չհրապարակված լուսանկարները Omega-ի աճուրդում վաճառվել են £253 հազարով (մոտ $357 հազար): Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Պորտֆոլիոն պատկանել է լուսանկարիչ Մայք Միտչելին, նա լուսանկարներն արել է 1964թ. ԱՄՆ-ում: Այդ ժամանակ լուսանկարիչը եղել է 18 տարեկան: Հավաքածուից 46 լուսանկարները հանրությանն են ներկայացվել 2010 թվականի աճուրդի ժամանակ:















































