Գերմանիայի կառավարությունը նոյեմբերի 21-ին հրապարակել է Կոռնելիուս Գուրլիտի՝ արթ դիլեր Հիլդեբրանդ Գուրլիտի որդու՝ մյունխենյան բնակարանում հայտնաբերված նոր աշխատանքները, հայտնում է The New York Times-ը:
Ներկայումս LostArt.de կայքում ներկայացված է 1406 հայտնաբերված նկարներից 79 աշխատանք:
Հայտնաբերված աշխատանքների թվում կան նկարներ Էդվարդ Մունկից, Մաքս Լիբերմանից ու Անրի դե Թուլուզ-Լոտրեկից: Փորձագետները դեռ պետք է պարզեն՝ իրո՞ք այդ նկարները խլվել են իրական տերերից նացիստական ռեժիմի կողմից:
Ավելի վաղ մի շարք հրեական կազմակերխություններ, որոնք գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում ու Գերմանիայում, պահանջել էին Գերմանիայի կառավարությունից՝ մինչև 2013թ. վերջը LostArt.de կայքում հրապարակել հայտնաբերված բոլոր արվեստի ստեղծագործությունների մասին ամբողջ տեղեկատվությունը:
Մոտ 1500 նկարների հայտնաբերման մասին հայտնի դարձավ 2013թ. Նոյեմբերին. դրանք մյունխենյան բնակարանում էին պահվում ավելի քան 60 տարի:













































