ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աջակցել է Դեմոկրատական կուսակցության՝ վարչական պաշտոններին պետության ղեկավարի առաջադրած թեկնածուների հաստատման կարգի մասին առաջարկը՝ հաղորդում է Associated Press-ը:
Առաջարկված փոփոխությունները պետք է ԱՄՆ Սենատում բարդացնեն հանրապետական փոքրամասնության կողմից թեկնածության քննարկումը հետաձգելու գործընթացը: Վերջին ժամանակներս Հանրապետական կուսակցությունը շատ հաճախ է օգտագործում այս մարտավարությունը:
Օբամայի խոսքով՝ դա տեղի է ունենում աննախադեպ հաճախականությամբ, ինչը ամերիկացիների շրջանում դժգոհություն է առաջացնում Վաշինգտոնի հանդեպ:
«Նախկինում ես կատարել եմ սենատորի պարտականությունները և հասկանում են Սենատի աշխատանքի կարևորությունը: Սակայն վերջին ժամանակներս մի շարք կաննոներ և աշխատանքի դրույթներ օգտագործվում են այն բանի համար, որ խոչընդոտեն պետության աշխատանքը»,- ասել է Օբաման:







































