Իտալական «Յուվենթուս»-ն ու «Միլան»-ը պայքարում են «Նյուքասլ»-ի դարպասապահ Թիմ Քրուլի տրանսֆերի ձեռքբերման համար:
Նշվում է, որ հոլանդացի 25-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց ակումբները պատրաստ են մոտ 15 մլն ֆունտ վճարել, մինչդեռ «Նյուքասլ»-ը պահանջում է 20 մլն ֆունտ:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կրուլն անցկացրել է 11 խաղ:







































