Պարզվում է, որ ԱՄՆ առաջին տիկինը գոհ չէ իր կյանքից։
Նախագահական զույգին մոտ կանգնած աղբյուրը պատմում է, որ առաջին տիկնոջ դժգոհությունների ցուցակը բավական ազդեցիկ է։ 47-ամյա Մելանյային դուր չի գալիս խոշոր քաղաքական գործչի հոգնեցնող ու սպառող կյանքի ռիթմը, լարվածության մեջ է պահում գրաֆիկի անկանխատեսելիությունը, որը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Նախագահի կինը կտրականապես դեմ է, որ իրեն անընդհատ քննարկեն, նրա համար բարդ է ժամեր անցկացնելը պաշտոնական միջոցառումների ժամանակ և տանջանքով մտածել, թե ինչ խոսի իր կողքին հայտնված հերթական բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով ուշադրություն է ակնկալում։ Ինչպես գրում է People ամսագիրը՝ ներկա պահին կնոջ կյանքում տեղի է ունենում «հենց այն, ինչն ինքը չի ուզում»։

Հիշեցնենք, որ Մելանյա Թրամփը միլիարդատիրոջ երրորդ կինն է, նրանք միասին են արդեն 14 տարի։ Ամուսինները մեկ ընդհանուր երեխա ունեն՝ Բերոնը, ով ծնվել է 2006 թվականին։ Նախագահը նախկին ամուսնություններից չորս մեծ երեխաներ ունի։








































