Friday, 05 06 2026
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին

Թող խելքները հավաքեն գլուխները, թե չէ ցույց կտանք` որտեղ են խեցգետինները ձմեռում. Սուրեն Սարգսյանը՝ իշխանություններին

Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի կազմակերպած կլոր սեղանի մասնակից քաղաքական բոլոր ուժերը համակարծիք են, որ երկրում առկա է խոր համակարգային ճգնաժամ, և որ դրանից դուրս գալու համար անհրաժեշտ են արմատական, խորքային փոփոխություններ: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը:

Նրա խոսքով, քննարկումների իրենց կոչին դրական են արձագանքել հայաստանյան գրեթե բոլոր կուսակցությունները, այդ թվում` իշխող ՀՀԿ-ն, որը, սակայն, հետագայում չի մասնակցել Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի կազմակերպած կլոր սեղանին:

«Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի շուրթերից օրերս հնչեց այն միտքը, որ իշխող կուսակցությունը, նրա կողմից ձևավորված կառավարությունը, ազատամարտիկների ցանկության դեպքում, կարող են հանդիպել նրանց: Սակայն հանդիպում այդպես էլ չեղավ: Մենք քառաջարկում ենք ՀՀԿ-ին՝ լուրջ մոտենալ հնարավոր երկխոսությանը, հարգել խորհրդի որդեգրած սկզբունքները, սթափ գնահատել իրավիճակը և չզբաղվել իմիտացիայով ու պոպուլիզմնով: Սերժ Սարգսյանը պետք է ուրախ լինի հանդիպել մեզ նման տղերքի հետ, ովքեր չխնայելով կյանքը` գնացին հայրենիքը պաշտպանելու: Թող խելքները հավաքեն գլուխները, թե չէ ցույց կտանք` որտեղ են խեցգետինները ձմեռում: Մեր երկիրը պետք է ոտքի կանգնի, բայց եթե կարիքը լինի, ներկայիս իշխանություններին կուղարկենք սեղանների տակ, որտեղից մենք ենք նրանց հանել»,- նշեց Սուրեն Սարգսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-ին համակիր քաղաքական ուժերի հետ իշխանությունների առջև «ուժի ցուցադրություն» են կազմակերպելու: «Իշխանությունը պետք է տեսնի` ինչ միասնական ուժ ունենք մենք: Շուտով կունենանք այն մեխանիզմները, որոնցով պետք է ղեկավարենք այս երկիրը` այս ապիկար իշխանությունների գնալուց հետո: Բայց ամեն ինչից առաջ իշխանափոխություն է պետք և նոր միայն ազատ ընտրություններ: Ընդ որում՝ մենք նպատակ չունենք զուտ իշխանության գալու, մենք ուզում ենք բարեկեցիկ դարձնել մեր երեխաների ապագան: Բառիս ուղիղ իմաստով, երկրի տերը պետք է ժողովուրդը լինի»,- նկատեց Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամը:

Ամփոփելով` Սուրեն Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղը կա, լինելու է: «Արցախը մեր պատմական հողն է: Ոչ ոք չի կարող ոտնձգություն կատարել նրա հանդեպ: Արցախը, որպես հայկական բնօրրան, մնալու է և հարատևելու»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ համակարգային փոփոխությունների, երկրում առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման ճանապարհներ գտնելու համար Հայաստանի ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը նախաձեռնել է հանդիպումներ Հայաստանում գործող կուսակցությունների հետ: հանդիպումներ են տեղի ունեցել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում