Monday, 13 05 2024
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը դատապարտել է Ստամբուլում «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու որոշումը

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը Ստամբուլում հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին որոշումը դատապարտող հայտարարություն է տարածել: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Ինչպես տեղեկացանք, Թուրքիայի իշխանություններն արգելել են հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որպես պատճառաբանություն ունենալով մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները, կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ:

Ցավում ենք, որ թուրքական իշխանությունները՝ դառնալով Արցախի հարցում Ադրբեջանի շարունակական անհեռանկար քաղաքականության անմիջական կրողը, անթույլատրելիորեն քաղաքականացնում են մշակութային շփումները, կոպտորեն միջամտում են միջազգային կինոփառատոնի գործերին, գրաքննության ու արվեստի ազատության սահմանափակման միջոցներ են կիրառում կինոաշխարհում:

Հիասթափեցնող է այն հանգամանքը, որ թե ադրբեջանական, թե նրա պատանդի կարգավիճակում հայտնված թուրքական իշխանությունները չեն գիտակցում, որ մշակութային փոխգործակցությունը, մշակութային երկխոսությունը հանդիսանում է այսօր աշխարհում իշխող արժեքային համակարգի բաղկացուցիչ մաս և այդ կարգի գործողություններով իրենց դուրս են դնում աշխարհի մշակութային քարտեզից:

Ադրբեջանը շարունակում է հետապնդել մի քաղաքականություն՝ խոչընդոտել ցանկացած երևույթ, որը որևէ կերպ առնչություն ունի Արցախի Հանրապետության հետ, չհասկանալով, որ այդ քաղաքականությունը դատապարտված է և չունի ապագա, իսկ Արցախի Հանրապետությունն ազատ է իր քաղաքականությունը՝ այդ թվում և մշակութային, իրացնելու գործում:

Հայաստանի կինոգործիչների և հասարակության համար անթույլատրելի է և անհասկանալի այս մոտեցումը, քանի որ հայաստանյան ամենատարբեր միջազգային կինոփառատոների շրջանակներում բազմիցս ցուցադրվել են թե թուրքական, թե ադրբեջանական ինչպես համատեղ, այնպես էլ զուտ տեղական արտադրության ֆիլմեր:

Հայաստանի իշխանությունները երբեք արգելք չեն հանդիսացել, չեն գրաքննել մշակութային համագործակցության ոլորտը, չեն կասեցրել մշակութային երկխոսության կայացումը, չեն սահմանափակել կինոաշխարհի իրավունքը՝ դիտել, ճանաչել, հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է կինոմշակույթի ասպարեզում:

Խստորեն դատապարտելով թուրքական իշխանությունների նման գործողությունները, կոչ ենք անում ձեռնպահ մնալ արվեստը՝ տվյալ պարագայում կինոն և միջազգային կինոփառատոնը քաղաքական անհեռանկար նպատակներին ծառայեցնելու գործին, հասարակությունը չպահել այլատյացության մթնոլորտում, որը կարող է լուրջ վտանգ հասցնել մշակութային հետագա համագործակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում