Եվրախորհրդարանի առաքելության ներկայացուցիչները՝ Փեթ Կոկսը և Ալեքսանդր Կվասնևսկին, իրենց խորը հիասթափությունն են հայտնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը դադարեցնելու Ուկրաինայի կառավարության որոշման կապակցությամբ:
«Մեր առաքելության 27-րդ այցի ավարտին մենք խորը հիասթափություն ենք հայտնում Ուկրաինայի կառավարության միակողմանի որոշման՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը դադարեցնելու առնչությամբ: Մենք ի գիտություն ենք ընդունում վարչապետի նկատառումները՝ տնտեսական լարված իրավիճակի մասին»,- նշված է փաստաթղթում:
Բացի այդ, «նախագահ Յանուկովիչին կոչ ենք անում կատարել դատախազությունում բարեփոխումներ իրականացնելու իր խոստումը, մասնավորապես ընդունել օրենք արտասահմանում կալանավորների բուժման մասին: Մենք կարծում ենք, որ եվրաինտեգրման բարեփոխումները ներկայումս լավագույնս կնպաստեն Ուկրաինայի արդիականացմանը, բայց պայմանով՝ եթե դրանք ամբողջապես իրականացվեն»,- նշվել է նրանց հայտարարության մեջ:









































