«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Ռազմիկին և Արշակին հոսպիտալից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Դավիթ Մարկոսյանին՝ Նուբարաշենի հոգեբուժարան:
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթի հայրը` Սամվել Մարկոսյանը, ասել է, որ իր որդուն հոգեբուժարանից տեղափոխել են Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալ, իսկ ահա Ռազմիկին և Արշակին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ Նուբարաշենի հոգեբուժարան. «Չգիտեմ, թե այս ամենն ինչով կավարտվի, բայց իմ որդուն էլ ասել են, թե առաջիկա շաբաթում ազատ կարձակեն»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով աշխատանքից հեռացվել են Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալի հսկիչ անցագրային կետի երեք աշխատակիցներ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:







































