Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կմտնի ՌԴ-ի հրամանատարության տակ. Ալեքսանդր Գոլց

Ռուսաստանը մտադիր է Հայաստանի և Ղազախստանի հետ առաջիկայում ստեղծել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրում գործող մի շարք ուժային կառույցների բարձրագույն հրամանատարական պաշտոններում նշանակված զինվորականների հետ հանդիպման ժամանակ: Խոսակցություններ կան, որ Պուտինի՝ ՀՀ կատարելիք այցի օրակարգում մի շարք այլ հարցերի թվում այս հարցը լինելու է գլխավոր թեմաներից մեկը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբան, «Ամենօրյա հանդես» պարբերականի հոդվածագիր Ալեքսանդր Գոլցն այս մասին ասաց՝ սա ենթադրում է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության հրամանատարությունը կանցնի ՌԴ-ին, քանի որ ՀՕՊ-ի հրամանատարական կետը լինելու է ՌԴ-ում:

Նա պարզաբանեց, որ միասնական ՀՕՊ համակարգը ենթադրում է ՀՀ ՀՕՊ համակարգի միացում ՌԴ ՀՕՊ-ին: Ըստ նրա՝ սա առաջին հերթին ենթադրում է մշտական կապ ՀՕՊ համակարգերի միջև:

«ՀՀ հակաօդային պաշտպանության տարածքում կատարվող ցանկացած երևույթ միանգամից հասնելու է ՌԴ-ում գործող հրամանատարական կետ: Այսինքն՝ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կմտնի ՌԴ-ի հրամանատարության տակ»,- նման տեսակետ հայտնեց Ալեքսանդր Գոլցը՝ հավելելով, որ դա ՀՀ-ի համար նշանակում է անվտանգության հավելյալ երաշխիքներ հակաօդային պաշտպանության ոլորտում:

Ինչ վերաբերում է ՀՕՊ-ի տեխնիկական հնարավորություններին, ապա ռուսաստանցի ռազմական փորձագետը գտնում է, որ ՌԴ-ը կվերազինի ՀՀ ՀՕՊ համակարգը, եթե ապագայում դրա անհրաժեշտությունը զգացվի, այսինքն՝ միացումը նաև դա է նշանակում՝ ՌԴ-ն կապահովի նաև անհրաժեշտ բազայով:

Անդրադառնալով ՌԴ-ՀՀ-Ղազախստան միասնական ՀՕՊ-ի հնարավոր թիրախներին՝ նա ասաց, որ սա պաշտպանական համակարգ է, ուստի քիչ հավանական է, որ այն որևէ երկրի դեմ օգտագործվի:

«Հայաստանի դեպքում սա ՀՀ-ին կտրամադրի հավելյալ անվտանգության երաշխիքներ և կամրացնի ՀՀ դիրքերը: Ռուսաստանցի ռազմական փորձագետը բացառում է, որ սա կարող է որևէ երկրի դեմ օգտագործվել և տարածաշրջանում ռազմական մրցավազքին ուղղված քայլ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում