ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում հանցագործներին մահապատժի ենթարկելու նոր տարբերակ են մտածել: Այժմ դա կկատարվի ազոտի միջոցով: Այս մասին հայտնում է New York Post-ը:
Ներկայացուցիչների պալատի անդամներից շատերը քվեարկել են ազոտի օգտագործման օգտին `մահապատժի իրականացման համար: Այս մեթոդը նախատեսվում է կիրառել այն դեպքում, երբ հնարավոր չէ մահաբեր ներարկում անել:
«Այն պարզապես նրանց կքնեցնի: Այն մարդասիրական է, արագ և անցավ»,- հայտարարել է հանրապետականների մամլուլի խոսնակ Ջիմ Հիլլը:
Որոշման կողմնակիցները կարծում են, որ հին ձևը պետք է այլընտրանք ունենա, հատկապես, երբ բժշկական որոշ հաստատություններ հրաժարվում բանտերին ներարկման համար նյութեր մատակարարել: