Իսպանիայի հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը պատմել է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի քվեարկությունում իր ձայնը տվել է Մադրիդի «Ռեալ»-ում ակումբակից Քրիշտիանու Ռոնալդուի օգտին:
«Ես արդեն կատարել եմ իմ ընտրությունն ու առաջին հորիզոնականում նշել Ռոնալդուին: Նա հիանալի տարի է անցկացրել ու արժանի է մրցանակին: Կզարմանամ, եթե Քրիշտիանուն չստանա «Ոսկե գնդակ»-ը»,- ասել է Կասիլյասը:
Մրցանակի հաղթողի գլխավոր ֆավորիտների թվում են նաև Լիոնել Մեսսին ու Ֆրանկ Ռիբերին: «Ոսկե գնդակ»-ի տիրակալի անունը հայտնի կդառնա 2014 թվականի հունվարի 13-ին, Ցյուրիխում կայանալիք արարողության ժամանակ:










































