Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարանը նոյեմբերի 21-ի նիստում որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը՝ կալանքն, անփոփոխ թողնել: Որոշման հիմնավորում դատարանը դեռ չի հրապարակել, միայն՝ եզրափակիչ մասը: Հիմնավորումը կհրապարակվի երեք օրվա ընթացքում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ դատարանը բոլոր երաշխավորագրերին ծանոթացել է, սակայն որևէ հիմք չի գտել, որպեսզի Վ. Պետրոսյանին չկալանավորեն: Հարցին՝ որոշման հրապարակումից առաջ տարածված տեսակետը, թե դերասանին կալանքից կազատեն, ի՞նչ հիմքեր ուներ, փաստաբանը պատասխանեց. «Պատճառը դատարանի պահվածքն էր, որը ցավոք սրտի, մեզ մոտ առեղծված մնաց, որովհետև ճիշտ հակառակ որոշումը կայացվեց: Դատի ժամանակ ներկայացվող փաստաթղթին եթե որևէ հիմնավորում չի բերվում…»::
Դերասանի առողջական վիճակը բավարար է: Բաղդասարյանը նշեց, որ նրա կյանքին սպառնացող վտանգ կար նախապես, սակայն հետո բժիշկները ստուգեցին, տեսան, որ վտանգն անցած է: Վարդան Պետրոսյանը ժամը 16:00-ին արդեն տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:










































