Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնվել է օրենսդրորեն ամրագրել երկրում աշխատավարձի նվազագույն չափը:
Այս որոշումը կայացվել է ձախակենտրոն ընդդիմության ճնշման տակ, որի հետ Մերկելը կոալիցիայի ստեղծման մասին բանակցություններ է վարում կառավարության ձևավորման համար:
Մերկելի խոսքերով՝ եթե Գերմանիայում չսահմանվի աշխատավարձի նվազագույն չափ, սոցիալ-դեմոկրատները չեն համաձայնի համաձայնագիր կնքել կոալիցիայի մասին:
Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ իր կուսակցությունը՝ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխի նորարարության հետևանքով գործազրկության աճը:












































