Լիբիայի խորհրդարանի անդամ Սուադ Սոլթանը փորձել է մտնել Տրիպոլիի քաղաքային խորհրդի շենք՝ պայուսակում ձեռքի նռնակ: Նա խոստովանել է, որ կրում է նռնակը ինքնապաշտպանության նպատակով՝ հաղորդում է Interfax-ը:
Սոլթանը քաղաքային վարչակազմի շենք էր մտնում հանդիպմանը մասնակցելու համար, ու երբ կինը պայուսակը դրել է մետաղադետեկտորի վրա, այն ազդանշան է արձակել:
Նռնակը նրանից առգրավելուց հետո թույլ են տվել գնալ հանդիպման: Հանդիպման ավարտից հետո վերջինս պահանջել է վերադարձնել նռնակը, սակայն անվտանգության աշխատակիցները մերժել են:







































