Forbes ամսագիրը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ այն անվանելով աշխարհում ամենառեպրեսիվ ռեժիմներից մեկը: Մարկ Ադոմարեսի «Ադրբեջան՝ երկիր առանց քաղաքական բարեփոխումների» անունը կրող հոդվածը յուրատեսակ պատասխան է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հոդվածին, որը հրապարակվել է CNN-ի կայքում:
«Չնայած այն բանին, որ պարոն Բրայզան Ադրբեջանը որպես օրինակ ներկայացնում է Իրանի բարեփոխիչներին, Ադրբեջանում ռեժիմն ավելի կոշտ է, քան Ռուսաստանում: Դա են ապացուցում նաև բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Ծիծաղելի է, երբ ԱՄՆ նախկին դեսպանը Իրանի բարեփոխիչներին կոչ է անում հավասարվել այն երկրին, որտեղ իրավիճակը ավելի վատ է, քան Ռուսաստանում»,- ասվում է հոդվածում:
Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը չի կիսում արևմտյան արժեքները, և աշխարհում ամենափակ քաղաքական համակարգերից մեկը ստեղծվել է հենց այս երկրում:









































