Sunday, 05 07 2026
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ

«Հրաչյա Հարությունյանի որդուն հարվածներ հասցրած կապիտանը «պիտի կյանքով մեկ» պատասխան տա»

18 մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից, Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի որդու՝ Սերոբ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու համար պապը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին:

«Բանակում երեխուն ծեծել են, գլխին են խփած եղել, ինչ-որ կապիտան Մարտիրոսյան է հարվածել, եկել է տուն, չկարողացանք փրկել: Վիրահատեցինք, ամբողջ գլուխն արդեն թարախ էր: Ուզում էին այդ գործը փակել, բայց ես բացեցի: Դատախազությունից արդեն նամակ եմ ստացել, որ իմ պահանջը կատարվելու է, գործով քննությունը կշարունակվի»,- ասաց նա:

Մարտիրոսյանը նշեց, որ բազմաթիվ նամակներ է ուղարկել՝ թե՛ Գլխավոր դատախազություն, թե Պաշտպանության նախարարություն, թե՛ նախագահին: Բոլորը, սակայն, հերքել են, թե տղայի մահվան պատճառ դարձած հիվանդությունը ծեծի հետևանք է: Ի վերջո, նա մի նոր նամակ է գրել նախագահին, որտեղ նշել է, որ Եվրադատարան է դիմելու, եթե տեսնի, որ մեր դատական համակարգն ի զորու չէ ճշմարտությունը բացահայտել: Այդ նամակից հետո միայն պատասխան է ստացել, որ իր պահանջը կատարվելու է, և կապիտան Մարտիրոսյանին 4-12 տարվա ազատազրկում կարող է սպառնալ:

Թոռանը հարվածող կապիտանին Վիկտոր Մարտիրոսյանը չի ճանաչում: «Չգիտեմ՝ ինքն ով է, չեմ ճանաչում, այդ մասին իմ թոռն էր ասել այն ժամանակ, երբ տանում էին վիրահատության: Խնդրեցինք, դրանից հետո նոր ասաց այդ մասին: Արդեն քանի ամիս է՝ ես այդ հարցով զբաղվում եմ: Փաստաբան չունեմ, դեռ թող դրան հերթը հասնի: Մենք բավական մեծ կորուստ ենք ունեցել՝ մարդկային կորուստ»,- ասաց նա՝ հավելելով, որ նյութական մեծ վնասներ ևս ունեցել են. մեկ ամսում հիվանդանոցում տասը հազար դոլար են ծախսել: Մարտիրոսյանի խոսքով՝ թոռանը հարվածներ հասցրած կապիտանը «պիտի կյանքով մեկ» պատասխան տա դրա համար:

Սերոբ Հարությունյանը գլխուղեղի ուռուցքից մահացել է զորացրվելուց մեկ տարի անց՝ 2012-ի մայիսին: 2011 թ. մայիսի 16-ին, ավարտելով ծառայությունը ԼՂՀ Քարվաճառի շրջանում և վերադառնալով տուն, Սերոբն անընդհատ գլխացավեր ու գլխապտույտ է ունեցել: Ամենատարբեր հիվանդանոցներում ախտորոշում չստանալուց հետո 2012-ի մայիսին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում երիտասարդի մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Երեք վիրահատությունից հետո Սերոբ Հարությունյանը մահացել է: Հարազատները պնդում են, որ հիվանդության պատճառը բանակում գլխին ստացած հարվածներն են եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում