Թենիսի աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն ու սերբ Նովակ Ջոկովիչը Չիլիում օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Նիկոլաս Մասսուի հրաժեշտի երեկոյի շրջանակներում ցուցադրական խաղ են անցկացրել:
26-ամյա Ջոկովիչն իր հակառակորդի նկատմամբ առավելության է հասել 7:6, 6:4 հաշվով:
Մասսուն իր հերթին ցուցադրական խաղ է անցկացրել Դավիդ Նալբանդյանի հետ ու հաղթանակ տոնել:







































