Ադրբեջանում ձերբակալվել է տղամարդ, ով կասկածվում է Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակում կազմակերպելու փորձի մեջ՝ հաղորդում է Interfax-ը:
Ձերբակալվածի մոտից առգրավվել է շենքը հարձակման ենթարկելու մանրամասն ծրագիրը:
Ներկայում պարզվում են բոլոր հանգամանքները: Քննարկվում է այն տարբերակը, որ ձերբակալվածը արտասահմանյան հատուկ ծառայությունների գործակալ է: