Իսրայելը նոր դաշնակիցներ կփնտրի միջազգային հարթակում, որոնք կապված չեն արաբական կամ իսլամական աշխարհի հետ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Իսրայելի և նրա գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի միջև կապերը թուլացել են: Ամերիկացիները կարող են բախվել մեծ թվով մարտահրավերների հետ՝ Հյուսիսային Կորեա, Աֆղանստան, Պակիստան, Իրան, Իրաք, Սիրիա, Եգիպտոս և Չինաստան: Բացի այդ, նրանք ունեն ներքին շատ խնդիրներ: Այս կապակցությամբ ես հարց եմ տալին՝ ո՞րն է մեր տեղը միջազգային հարթակում»,- ասել է դիվանագետը:
Լիբերմանի խոսքով՝ Իսրայելը պետք է դադարի պահանջել, բողոքել, տրտնջալ, այլ դրա փոխարեն փնտրի երկրների, որոնք կախված չեն արաբական կամ իսլամական աշխարհի փողերից և կցանկանային համագործակցել իրավիճակի հանդեպ նոր հայացքների հիմքով:
Դիվանագետը չի հստակեցրել, թե որ երկրները ի նկատի ունի:









































