Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան։ Սևաստոպոլ։ Ղրիմ» հանրահավաք-համերգին հայտարարել է, որ Ռուսաստանը դատապարտված է հաջողության։
https://www.facebook.com/putinreal/videos/2013546012237010/
Նրա խոսքով, հաջողության հասնելու համար երկիրը պետք է ձեռնամուխ լինի լայնածավալ աշխատանքի։
«Շնորհակալություն, որ կա այսպիսի հզոր բազմամիլիոնանոց թիմ։ Մեզ հաջողությունն է սպասում։ Այո՛։ Շատ կարևոր է այս միասնությունը պահպանելը»,-հայտարարել է Պուտինը։ Նա դիմել է միջոցառման մասնակիցներին․ «Մենք դատապարտված ենք հաջողության, այդպե՞ս է։ Միասին ձեռնամուխ կլինենք մեծ, լայնամասշտաբ աշխատանքի հանուն Ռուսաստանի»,-ասել է ՌԴ նախագահը: