Ֆրանսիայում հարյուրավոր ավտոմեքենաներ՝ ուղևորներով, այսօր Գրենոբլի և Լիոնի միջև ընկած ավտոմայրուղում արգելափակվել են ձյան պատճառով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով տարածաշրջանի ոստիկանությանը:
Վաղ առավոտից ավտոմեքենաներում գտնվող մարդիկ գործնականում օգնություն չեն ստանում: Շատ բարդ է նրանց սնունդ և ջուր հասցնելը: Այդ ավտոճանապարհն անցնում է մի քանի լեռնանցքով և ներկայումս ամբողջովին մերկասառույցով է պատված:
Դրանով հանդերձ` գիշերը սպասվում են ձյան նոր տեղումներ և անձրևներ, ինչը միայն կբարդացնի իրավիճակը: Ռոսաթիեր լեռնանցքում ձյան ծածկույթի բարձրությունը արդեն հասել է կես մետրի: Մայրուղին փակվել է մյուս ավտոմեքենաների համար:
Մարդկանց օգնության են ուղարկվել հրշեջ-փրկարարական ծառայության հատուկ ավտոմեքենաներ, որոնք դժվարությամբ են առաջ շարժվում:










































