Saturday, 27 04 2024
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք

Ողջաբերդի գյուղապետին ծեծել են մետաղյա ձողերով և քարերով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ բռնություն է գործադրվել համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կլոմիտեի դեպարտամենտից, 2018թ. մարտի 9-ին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատը հողատարածքի սահմաններից դուրս տեղադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն համայնքի 3 բնակիչ ծեծի են ենթարկել իրեն, կնոջը և որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո կոտրել են որդուն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ապակիները ու կողային հայելիները՝ պատճառելով գույքային վնաս:

Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատի տարածքը մեծացնելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու շուրջ վիճաբանություն է առաջացել Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարի և նույն համայնքի 3 բնակչի միջև, որի ժամանակ վերջիններս հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով ու գետնից վերցրած քարերով հարվածել գյուղապետին և նրա ընտանիքի անդամներին, ովքեր միջամտել էին վիճաբանությանը:

Այնուհետև վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ժամանակ նույն գյուղի բնակիչները մետաղյա ձողերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչպես նաև՝ կոտրել համայնքի ղեկավարի որդու կողմից վարած, իրենց ուղղությամբ ընթացող «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ապակիները և կողային հայելիները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում