Փոլ վան դեր Վելպեն, Ամստերդամի առողջապահության ղեկավարը, կոչ է անում հարկ սահմանել շաքարավազի համար և կարգավորել դրա օգտագործումն, ինչպես ալկոհոլինն ու ծխախոտինը, քանի որ շաքարավազն, ըստ նրա, մեր ժամանակների «ամենավտանգավոր թմրանյութն» է, որը կախվածություն է առաջացնում, և դրա օգտագործումը չպետք է խրախուսվի:
Ըստ հոլանդացի առաջատար մասնագետի՝ քաղցր արտադրանքի և ըմպելիքների վրա հարկավոր է զգուշացում տպագրել դրանց վտանգավոր լինելու վերաբերյալ, ինչպես արվում է ծխախոտի տուփերի վրա:
Քաղցրավենիքի նկատմամբ հարկի սահմանումը Փոլը բացատրում է նրանով, որ գնալով մեծանում է ճարպակալումից և ավելորդ քաշից տառապող մարդկանց թիվը, իսկ դա ավելացնում է ծախսն առողջապահության վրա այն դեպքում, երբ կառավարությունը փորձում է գումարներ տնտեսել:








































