Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը կարծում է, որ «Ոսկե գնդակ» մրցանակին այս տարի նույնպես պետք է արժանանա ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին:
«Եթե մարդիկ քվեարկեն նրա հիման վրա, ինչ տեղի է ունեցել խաղադաշտում` անտեսելով քաղաքականությունն ու ԶԼՄ-ներին, Մեսսին կրկին կհաղթի:
Եթե ես ունենայի քվեարկելու հնարավորություն, նրան կտայի առաջին, 2-րդ ու 3-րդ հորիզոնականները: 4-րդ. 5-րդ և 6-րդ տեղերում ես կնշեի Չավիին, Ինյեստային ու Բուսկետսին»,- ասել է Ռոսելը:








































