ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյն Ուորլիքը գոհ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից՝ հաղորդում է Trend գործակալությունը:
«Ես գոհ եմ այս հանդիպման արդյունքից և անհամբերությամբ սպասում եմ հաջորդ քայլերին արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որը կայանալու է դեկտեմբերի սկզբին Կիևում»,- ասել է նա:
Ուորլիքի խոսքերով՝ այս հանդիպումը միայն առաջին քայլն է ուղղված խաղաղ գործընթացի ակտիվացմանը:
Հիշեցնենք, որ Սարգսյանը և Ալիևը հանդիպել են երեկ Վիեննայում, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:









































