Լոռու մարզում հայ և վրաց իրավապահների հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է հանցավորության դեմ պայքարում ուժերի համատեղումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
«Հայկական կողմը ներկայացրել են ոստիկանության կազմակերպված, հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալը, ոստիկանության մարզային վարչությունների պետեր, վրացական կողմը` տարածաշրջանային դեպարտամենտների ղեկավարներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր սահմանամերձ գոտիներում, իրավապահ մարմինների փոխգործակցության խորացման, հանցավորության դեմ պայքարում ուժերի համատեղման, մի շարք հանցատեսակների և մարտահրավերների ուղղություններով միասնական միջոցների ձեռնարկման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական դարձնել գործնական հանդիպումներն ու տեղեկատվության օպերատիվ փոխանակումը` ի շահ երկու երկրների անվտանգության ապահովման»,- նշված է հաղորդագրության մեջ: