Շվեդիայի հավաքականի ավագ Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր թիմի պարտությունն աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային` Պորտուգալիայի ընտրանու դեմ խաղում: Հիշեցնենք` երկու խաղերի արդյուքնում շվեդները պորտուգալացիներին զիջել են 2:4 ընդհանուր հաշվով:
«Սա, հավանաբար, իմ վերջին փորձն էր Շվեդիայի հավաքականի կազմում մասնակցել աշխարհի առաջնությանը: Սակայն կարող եմ նաև ասել, որ առանց ինձ «Մունդիալ-2014»-ը հետաքրքիր չի լինի:
Շնորհավորում եմ Պորտուգալիայի հավաքականին, բայց երկու թիմերն էլ արժանի էին նվաճել այդ ուղեգիրը: Իհարկե, մենք հիասթափված ենք: Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության մասնակցությունը մնաց Շվեդիայի ընտրանու երազանքներում»,- ասել է Իբրահիմովիչը:







































