«Տուգանք» հասարակական միավորման ղեկավար, վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ԱՊՊԱ համակարգի բարդությունները և պատահարների գրանցման կարգը Վրաստանում։
«Պարզվում է, որ մեր քաղաքացիները, երբ ՃՏՊ ունենան Վրաստանում, ստիպված են լինելու զանգել ՃՈ և ապահովագրական գործակալությունների կենտրոն։ Այսինքն՝ սա ենթադրում է, որ մեր քաղաքացիները հասանելի կապ պետք է ունենան, որ, եթե միջադեպ լինի, զանգեն ապահովագրական ընկերությանը։ ՃՈ-ին զանգելը քիչ է, ապահովագրական ընկերությանը պետք է զանգեն, և մեր երկրի օրենսդրությունից մի փոքր տարբերվում է։ Վրաստանում անհապաղ պետք է զանգահարել և մնալ տեղում՝ բացի բժշկական օգնություն ցուցաբերելու դեպքերից։ Այսինքն՝ մեր քաղաքացիները Վրաստանում պետք է զգոնություն ցուցաբերեն, ցանկալի է վրացիների վրա հույս չդնել, սեփական հեռախոսով զանգահարել, որ հետո ապացուցելու հնարավորություն ունենան»,- պարզաբանեց նա։











































