Եթե Կոնգրեսը ոչ մի քայլ չձեռնարկի, ապա դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում մոտ 1,3 մլն մարդու համար գործազրկության աջակցության ծրագիրն անմատչելի կլինի:
Ընդ որում՝ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հղում են անում, որ երկիրը գտնվում է ռեցեսիայի շրջանում, այդ իսկ պատճառով շատ քաղաքացիներ զրկվում են աշխատանքից, և նրանց անհրաժեշտ է աջակցություն, գրում է The NY Times-ը:
Դեմոկրատները կոչ են անում պահպանել վճարումները, ինչպես նաև նշում են, որ անհրաժեշտ է ձգտել կրճատել բյուջեն՝ հաշվի առնելով ԱՄՆ Պետդեպի մակարդակը:
Հոդվածագիրը կարծում է, որ հակամարտող կուսակցությունները դժվար թե կարողանան արագ համաձայնության գալ, իսկ նման տարաձայնությունների պատանդը միլիոնավոր գործազուրկներ են ամբողջ ԱՄՆ-ում:








































