Այս պահին «Ազատության» հրապարակում արդեն մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ կազմակերպած հանրահավաքը: Ինչպես հանրահավաքի կազմակերպիչներն են նշում պայքարում են հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության: Հարահավաքներ միաժամանակ տեղի են ունենալու ոչ միայն Երևանում, այլև՝ Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում:
Ճակատի անդամ Կարապետ Ռուբինյանը իր ելույթում նշեց․ «Մեր վզին փաթաթեցին նոր սահամանադրությունը: Ի կատարումն այդ սահմանադրության ընտրեցին նոր նախագահ՝ լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանին: Հայաստանը ունիկալ է, ունենք երկու չընտրված, ոչ լեգիտիմ, «բիձա» նախագահներ»:










































