Մարտի 7-ին Աֆրիկայի Սիերա Լեոնե երկրում տեղի են ունեցել առաջին նախագահական ընտրությունները՝ «blockchain» տեխնոլոգիայի կիրառմամբ, այս մասին տեղեկացնում է CoinDesk-ը:
Ընտրություններին նախապատրաստվելու գործին մասնակցել է շվեդական «Agora» ստարտափը:
Այսպսի բլոկային շղթան ստեղծողներին հնարավորություն է տալիս նշանակել անդամներին, ովքեր իրավունք ունեն վավերացնել բլոկը կամ որոշումներ կայացնել:
Այդպիսով անձնական բլոկային շղթան թույլ է տվել տեղեկություններն անվտանգ կերպով փոխանցել ստուգող հաշվիչ հանձնաժողովին:
Հանգույցի օպերատորները եղել են Կարմիր խաչը, Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցը, Ֆրիբուրգի համալսարանը և այլն:
Հենց նրանք են ստանձնել յուրաքանչյուր քվեի և, իհարկե, քվերակության վերջնական արդյունքի ճշգրտության երաշխավորի դերը:







































