Այժմ իտալական մայրաքաղաքի իշխանությունները քննարկում են ծրագիր, որով ճանապարհային ծառայություններն ստիպված կլինեն վերանորոգել ամսական 50 հազար խորանարդ մղոն:
Աշխատանքի արժեքը գնահատվում է 17 միլիոն եվրո:

Հռոմի դատախազությունը ճանապարհների վիճակի վերաբերյալ հետաքննությունն սկսել է տեղաբնակներից ստացած մի շարք բողոքներից հետո:
Փոսերը Հռոմի ճանապարհներին սկսել են հայտնվել մի քանի շաբաթվա վատ եղանակից հետո:

Դրանց պատճառով փոխվել են ավտոբուսների մի քանի երթուղիներ, ինչպես նաև սահմանվել է առավելագույնը 30 կմ/ժ արագություն՝ գլխավոր փողոցների վրա:
Նշվում է, որ դատախազությունը տեխնիկական փորձաքննություն կանցկացնի, պարզելու համար, թե որքանով անձրևային եղանակն ազդել ճանապարհների վիճակի վրա:










































